Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Առողջ սնունդը վնասակար է ստամոքսի համար

Առողջ սնունդը վնասակար է ստամոքսի համար

Լոնդոնի համալսարանի քոլեջի գիտնականները պնդում են, որ ստամոքսի չափից դուրս հիգիենան, սնվելու անկայուն սխեման եւ ժամանակակից կյանքի սթրեսները կարող են հանգեցնել ստամոքսի հետ կապված խնդիրների: Ստամոքսի խնդիրներ ունեցող շատ մարդիկ ուշադրություն են դարձնում, թե ինչ են ուտում, բայց դա ոչ մի կերպ չի օգնում:

 

Այսպիսով, հետոզոտողները պարզել են այն, ինչն ունակ է խախտել ստամոքսի աշխատանքը: Օրինակ, որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս հիվանդներին թեփ օգտագործել, սակայն այն կարող է խորացնել փորկապության խնդիրը: Կեղեւով կարտոֆիլը տապակած կարտոֆիլի առավել օգտակար տեսակն է, քանի որ հարուստ է վիտամիններով եւ հանքային նյութերով: Սակայն շատերը այն համատեղում են թթվասերի կամ մայոնեզի հետ, ինչը վատ է անդրադառնում մարսողության վրա:

 

Բժիշկների կարծիքով` սոխը եւս օգտակար է, սակայն այն շաքար է  պարունակում, որը վատ է  ներծծվում եւ խանգարում է աղիների նորմալ աշխատանքին: Նույնպիսի ազդեցություն ունեն խնձորը, բրյուսելյան կաղամբը, դեղձը: Մեղրը բացարձակ բնական մթերք է, սակայն այն եւս չի կարելի չարաշահել: Այն չափազանց մեծ քանակությամբ ֆրուկտոզa է պարունակում, ինչը  դժվարությամբ է յուրացվում  աղիների կողմից:

 

Ինչ վերաբերում է օրական հինգ բաջարեղենի եւ մրգերի կանոնին, ապա այստեղ եւս ամեն ինչ հարթ չէ: Դրանք պետք է ընտրել մեծ զգուշությամբ:

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ